«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Մատաղ արեց»

«Մատաղ արեց»
18.11.2024 | 11:02

Նիկոլ Փաշինյանը, հայրենի Ենոքավանում աքլոր մատաղ անելով, կիրակի օրով «մատաղ արեց» մեծ պաշտոնյաների։ Դրսի հրահանգով սափրվելով` նա թրաշի հետ թափեց առանցքային դեմքերի, ռեբրենդինգ է անում:

Մամուլի հրապարակումների համաձայն` աշխատանքից ազատվել են նախարարներ Գնել Սանոսյանը, Վահե Ղազարյանը, Սուրեն Պապիկյանը,ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Տոլի յիշչո բուդետ, օյ-օյ-օյ, սա վերջի սկիզբն է:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3045

Մեկնաբանություններ